Խոցված հայկական ուղղաթիռի հերոս անձնակազմը

Թշնամին երբեք չի ննջում ․ ահա այսպես կարելի է վերհիշել հինգ տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ իրադարձությունը։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով խոցվել էր պաշտպանության բանակի ռազմա-օդային ուժերի՝ Մի-24 չզինված ,հարվածային ուղղաթիռը։

Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր էր ընկել հայկական դիրքերի մոտակայքում։ Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։

Ըստ Ադրբեջանական ՊՆ տարածած հաղորդագրության՝ հայկական ուղղաթիռը հարձակվել էր ադրբեջանական դիրքերի վրա, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել և ոչնչացրել են այն: Մի 24-ը խոցել են Իգլա տիպի շարժական զենիթա-հրթիռային համալիրով:

Սակայն ստորև ներկայացվող տեսանյութում հստակ երևում է ,որ ՀՀ ՊՆ ուղղաթիռները շարժվում են սահմանագծի երկայնքով, չեն հարձակվում ադրբեջանական կողմի վրա, չեն կրակում : Ուղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը:

Մայոր-Սերգեյ Սահակյան

Ավագ լեյտենանտ-Սարգիս Նազարյան

Լեյտենանտ-Ազատ Սահակյան

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը՝ հայկական կողմի վկայությամբ, շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։

Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել էին մահացած անձնակազմի անդամներից մեկի դին, իսկ անձնակազմի մյուս երկու անդամների մարմինների մասունքները։ Նաև հաջողվել էր ձեռք բերել ուղղաթիռի որոշ մասեր՝ մասնավորապես սև արկղերը։ Գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է երկու մարտական կորուստ:

Երեք օդաչուներն էլ ավարտել են Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում:

Սերգեյ Սահակյանիի ,Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի աճյունները հուղարկավորվել են եռաբլուրում: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին Արիության մեդալով։

Ցավոք այսօր արդեն նման տեսակի հրադադարի ռեժիմի խախտումներ և ազգությամբ հայերի նկատմամբ կատարված ցանկացած տեսակի ոտնձգությունները խրախուսվում են Ադրբեջանական կառավարության կողմից:

Ինչպես ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում  հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին սպանողին շնորհեցին հերոսի կոչում,այնպես էլ ուղղաթիռը խոցող ադրբեջանական բանակի զինծառայող Իլկին Մուրադովը այդ միջադեպից հետո ստացավ ծառայության ընթացքում 3-րդ աստիճանի գերազանցության մեդալ։

Տարօրինակ է այս ամենը բայց նաև փաստ է,որ Ադրբեջանի կառավարությունը խրախուսում և նպաստում է հայազգի զինվորականների սպանությունները։ Իսկ հերոսները՝ իրական հերոսները, իրենց հայրենիքի, հայրենակցի և անգամ պարզապես անցորդի համար իրենց կյանքը նվիրաբերողներն են,վատ չէր լինի որ Ադրբեջանը տեղյակ լիներ այդ մասին՝ոչ թե սպանություն այլ անձնազոհություն:Սա է հերոսության բանաձևը։