Բանակից գողացվածը չի մարսվում

ՀՀ Պն N Զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող կոչումով փոխգնդապետ Արմեն Բախշյանին մեղադրանք է առաջադրվել անձեռնմխելի պաշարից առանձնապես խոշոր չափերի՝  9538457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 19950 լիտր դիզվառելիքի և 900 լիտր բենզինի  հափշտակության համար: 

Գողոնը Բախշյանը  հետագայում իրացրել է, իսկ գումարը ծախսել՝ անձնական նպատակներով: