Ի՞նչ չգիտենք մենք համաշխարհային լեգենդար հրետանու Դ30-ի մասին

Հրետանին՝ երեք հնագույն զորատեսակներից մեկն է, ժամանակակից զինված ուժերի ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժը:

Հրետանին ունի բազմատեսակ դասակարգում ՝ ըստ իր մարտական նշանակության, սպառազինության համակարգերի տեսակների և կազմակերպական-հաստիքային կառուցվածքի։

105 մմ և ավելի մեծ տրամաչափի հրետանին հնարավորություն ունի կիրառել քիմիական և կենսաբանական զինամթերք, իսկ սկսած 152-155 մմ տրամաչափից կարող է կիրառել մարտավարական միջուկային զինամթերք:

Հրետանու եզրույթը իր մեջ ներառում է թնդանոթներ, հաուբիցներ, ականանետեր, մարտական մեքենաներ, հակատանկային կառավարվող արկեր, ռեակտիվ հրետանի, հրետանային և հրաձգային զինամթերքներ, հրետանու տեղաշարժման միջոցներ ՝ անվավոր և թրթուրավոր քարշակներ , կրակի կառավարման սարքեր, հետախուզության և հրաձգության ապահովման միջոցներ, նռնականետեր և այլն:

Մենք ձեզ կներկայացնենք ժամանակակից հրետանու ամենաարդիական մոդելը։ Իսկ ավելի հստակ ՝ կպատմենք խորհրդային հրետանու լեգենդի՝ Դ30-ի մասին ։

Հաուբիցը հրետանային զենքի տեսակ է, որը նախատեսված է հակառակորդի ուղղությամբ՝ փակ դիրքերից, կախովի հետագծով կրակ վարելու համար ։

Նման զենքի առաջին նմուշները Եվրոպայում հայտնվել են դեռ XIV դարում ։ Սակայն սկզբնական ժամանակահատվածում հրետանավորների կողմից մեծ ուշադրության և համակրանքի չարժանացավ, քանի որ միջնադարի զորականները նախնտրությունը տալիս էին ուղիղ նշանառությամբ կրակ վարելուն:

Հաուբիցի զարգացումը սկսվել է մոտավորապես XVII դարում ՝ տարբեր տեսակի պայթուցիկների ի հայտ գալով ։ Հատկապես հաճախ հաուբիցը կիրառվել է ամրոցների գրոհի կամ պաշարման ժամանակ։   

Հաուբիցների համար «աստղային ժամ» է դարձել Առաջին համաշխարհային պատերազմը։ Մարտական գործողությունների դիրքային բնույթը լավագույնս էր համապատասխանում նման հրետանու օգտագործմանը։ Դրանք զանգվածաբար կիրառել են հակամարտության բոլոր կողմերը։

Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի թիվը շատ ավելի մեծ է հրետանուց, քան  հրաձգային զենքի կամ թունավոր գազերի օգտագործումից:

Ժամանակի ընթացքում հրետանային կայանքները աստիճանաբար զարգացել են ։ 

Եվ ահա 1960 – ը խորհրդային բանակի սպառազինության մեջ մտավ 122 միլիմետրանոց Դ-30 հաուբիցը:Այն խորհրդային բանակի ամենազանգվածային հրետանային համակարգերից մեկն էր և ակտիվորեն արտահանվում էր։
Ներկայումս, D-30 կանգնած է աշխարհի մի քանի տասնյակ երկրների բանակների սպառազինությանը:1978 թվականին Դ-30 հաուբիցը արդիականացվեց։
Դ-30 – ը մասնակցել է (և մասնակցում է) տասնյակ ռազմական հակամարտությունների՝ ցույց տալով բարձր հուսալիություն և արդյունավետություն:

Այս հաուբիցը առանց չափազանցության կարելի է անվանել խորհրդային միության ամենահայտնի հրետանային թնդանոթը ։D-30-ն առանձնանում է կրակոցների գերազանց արագությամբ, ինչպես նաև գերազանց լիցքավորման արագությամբ և շարժունակությամբ:

Այսօր աշխարհի տարբեր երկրների զինանոցներում (առանց ԱՊՀ երկրների հաշվառման) գտնվում է այդ հրետանային զենքի շուրջ 3600 միավոր ։

122 մմ Դ-30 հաուբիցը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, բաց տարածքի կամ դաշտային տիպի թաքստոցների ոչնչացման, կրակային միջոցների ճնշման, ներառյալ ինքնագնաց և քարշակվող հրետանու, հակառակորդի ամրաշինությունների ոչնչացման և ականադաշտերում անցումների բացազատման համար:

Հաուբիցի տեղափոխումը մարտականից դեպի արշավային դիրք զբաղեցնում է ընդամենը երկու-երեք րոպե:

Մեկ հաստոցը մնում է անշարժ, մյուս երկուսը ՝ 120 աստիճանով տեղաշարժվում են ։  Նման հրետասայլի կառուցվածքը թույլ է տալիս շրջանաձև կրակ վարել առանց զենքի տեղափոխման ։

Դ-30 կրակ վարելու համար կարող է օգտագործել զինամթերքի լայն անվանացանկ: Առավել տարածված է բեկորային արկը, որի հրաձգության առավելագույն հեռահարությունը 16 կմ է:

Բացի այդ, զենքը կարող է կրակ բացել հակատանկային կումուլյատիվ արկերով, բեկորային, ծխային, լուսավորման և հատուկ քիմիական զինամթերքով:

Դ-30 հաուբիցը կարող է նաև օգտագործել ակտիվ ռեակտիվ արկեր, այդ դեպքում հրաձգության հեռավորությունը մեծանում է մինչև 22 կմ:

D-30-ը սովետական հրետանային սպառազինության ամենահաջող նմուշներից մեկն է: Դրա հիմնական առավելություններն են պարզությունը, հուսալիությունը, կրակի վարման բավարար հեռավորությունը, բարձր արագությունը և շարժունակությունը:

Դ-30 հաուբիցի առանձնահատկությունները

Հաշվարկը 6
Տրամաչափ.մմ 121,9
Փողի երկարությունը մմ 4875
Հրետանու լայնությունը մարտական վիճակում 1950
Առավելագույն քաշը կգ 3150
Կրակի առավելագույն հեռաորությունը մ 21900
Արկի սկզբնական արագությունը 690 Մ/Վ