Տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ

Նոյեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ։

Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների  կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում: